ԷթիունիՆախագծեր և համագործակցություններ
Առաջին փորձերի փուլում

Մարդ–ԱԲ զույգ

Ձեր գործը շարունակեք
այնտեղից, որտեղ
կանգ եք առել։

Ձեր գործին հարմարեցվող աշխատանքային միջավայր՝ ձեր կանոններով, պահպանվող համատեքստով և առաջին իրական գործի ուղեկցմամբ։

Նախագիծ վարող մարդու և ինքնուրույն մասնագետի համար, ով ԱԲ-ի հետ ամեն նոր զրույցում նորից է բացատրում իր աշխատանքը։

Քննարկել իմ առաջին գործը

Փորձի մեկնարկը համաձայնեցնում ենք առանձին։

ՄԵԿ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔՊատկերավոր օրինակ
Հանդիպման գրառումներից՝
հաջորդ շաբաթվա պլան
  1. 01
    Դուք

    Տալիս եք նպատակը

    Որոշումները, նյութերը և այն, ինչ պետք է պատրաստ լինի։

  2. 02
    Ձեր ԱԲ-ն

    Պատրաստում է սևագիրը

    Կարդում է պահպանված նյութը, դասավորում քայլերը և նշում բաց հարցերը։

  3. 03
    Դուք

    Ստուգում ու հաստատում եք

    Ընտրում եք հաջորդ քայլը։ Որոշումն ու արդյունքը պահվում են աշխատանքի պատմության մեջ։

Հաջորդ անգամ՝ գրանցված որոշումներից և անելիքներից։

01 / Օրվա աշխատանքում

Զրույցները կապվում են ձեր գործին։

Ամեն անգամ նույն բացատրությունը

Պահպանված համատեքստ՝ հաջորդ աշխատանքի հիմքում։

Տարբեր տեղերում մնացած որոշումները

Մեկ աշխատանքային տուն՝ կանոնների, գործերի և պատմության համար։

ԱԲ-ի առաջարկից հետո՝ անորոշ հաջորդ քայլ

Ստուգելի արդյունք և ձեր հաստատմանը սպասող որոշումներ։

Սա աշխատանքի առաջարկվող ձևն է։ Ժամանակի խնայողությունն ու կայունությունը ձեր գործի վրա դեռ պետք է չափվեն։

02 / Ինչ ենք առաջարկում

Փաթեթ։ Հարմարեցում։
Առաջին իրական գործ։

Էթիունին տալիս է մեկնարկային հիմքը և ուղեկցում այն ձեր աշխատանքի հետ կապելու ընթացքը։ Դուք բերում եք գործը և որոշում սահմանները։

01

Զույգի փաթեթն արդեն կա

Տեղային կաղապարներ՝ ինքնության, կանոնների, անելիքների ու սցենարների համար, և միջավայրը հավաքող գործիք։

02

Հարմարեցնում ենք ձեր պատասխաններով

Ձեր միջավայրում, ձեր ԱԲ գործիքով ու հաշվով։ Միասին որոշում ենք՝ ինչ կարող է նախապատրաստել ԱԲ-ն և ինչն է հաստատում մարդը։

03

Փորձում ենք մեկ իրական գործի վրա

Նախապես անվանում ենք արդյունքը, կատարում, ստուգում և պահպանում հետքը։ Առաջին մասնակցի ամբողջական փորձը դեռ պետք է չափվի։

Ի՞նչ է մնում ձեզ մոտ

Տեղային տարբերակում կանոնները, աշխատանքային ֆայլերն ու փոփոխությունների պատմությունը ձեր համակարգչում կամ սերվերում են։ Դրանք փոխանցելի են։ Այլ մոդելի նույն վարքը կամ զրույցների ամբողջ պատմության ինքնաշխատ տեղափոխումը երաշխավորված չեն։

03 / Փորձի սահմանները

Կա հիմքը։
Ամբողջությունը դեռ փորձում ենք։

Ավտոմատ մեկնարկ և ԱԲ-ի ինքնաշխատ միացում համատեղ հարթակին դեռ չկան։ Հաջողված մասնակցային փորձ կամ խնայված ժամերի թիվ չենք հայտարարում։

Ի՞նչն է ստուգված, ի՞նչը՝ դեռ ոչ

Փաթեթի հավաքումն ու ֆայլերի փոխանցման ստուգիչը անցել են տեղային թեստերը։ Մասնակցի սեփական հաշվով պաշտպանությունը, տեղադրման տևողությունն ու ամենօրյա աշխատանքի արդյունքը դեռ պետք է ստուգվեն։

Զույգերի համատեղ ցանցը զարգացման մտադրություն է։ Այս փուլում նյութը համատեղ հարթակ տեղադրում է մարդը։

Ո՞վ է որոշում և ո՞վ է տեսնում նյութը

Նպատակները, հաստատումներն ու կիսվելու որոշումը ձերն են։ ԱԲ-ն կարող է սխալվել․ դուք ստուգում եք արդյունքը։ Տեղային պահվող նյութը ձեր ընտրած ԱԲ գործիքը կարող է փոխանցել իր մատակարարին։

Փորձի շրջանակում երրորդ անձանց տվյալների փոխանցումը փակ է։ Փոխանցման ցանկը գրանցում է համաձայնությունը, բայց չի ապացուցում ինքնությունը։ Ստուգիչը լիարժեք գաղտնիք հայտնաբերող համակարգ չէ, իսկ պատճենված նյութի ինքնաշխատ հետկանչ չկա։

Ինչպե՞ս ենք հասկանալու՝ փորձն օգտակար էր

Նախ՝ մեկ ավարտված իրական գործ։ Հետո հետևում ենք՝ կարո՞ղ եք հինգ օր ինքնուրույն աշխատել, առնվազն երեք իրական արդյունք հանձնել և երկու շաբաթ օգտագործել գործերի տախտակը։ Սրանք փորձի չափանիշներ են, ոչ արդեն գրանցված արդյունքներ։

Ի՞նչ է պետք սկսելու համար

Մեկ գործի ոչ գաղտնի նկարագրություն և ստուգելի ցանկալի արդյունք։ Առաջին տեղադրումը նախատեսված է ուղեկցությամբ։ Գործիքը, հասանելիությունը, ծախսերն ու մեկնարկը համաձայնեցվում են առանձին․ փաթեթը ԱԲ մոդել կամ դրա բաժանորդագրություն չէ։